ՈՒկրաինայի հետ Թուրքիայի ռազմատեխնիկական համագործակցությունը տարակուսելի է՝ Hurriyet թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը. «Թուրքական զենքն օգտագործվում է ՈՒկրաինայի զինված ուժերի կողմից ռուս զինվորականների և խաղաղ բնակիչների սպանության համար։ Սա չի կարող տարակուսանք չառաջացնել թուրքական ղեկավարության կողմից միջնորդական ծառայություններ մատուցելու պատրաստակամության մասին հայտարարությունների ֆոնին»,- շեշտել է Լավրովը։               
 

Թռիչք սեփական գլխի վրայով

Թռիչք սեփական գլխի վրայով
13.01.2009 | 00:00

ՀԱՄԱՐԵԼ ԱՆՎԱՎԵՐ
Այս օրերին Կենտրոնի թաղապետ Գագիկ Բեգլարյանը զբաղված է ինքզինքը քաղաքապետ նշանակելու լուսապայծառ գործով:
Նա իր մերձավորների, հեռավորների, մոտավորների համար տարածում է հետևյալ հաղորդագրությունը. մինչև այս ամսվա վերջ կամ` «տրաքի-պայթի փետրվարի 10-ը, ինքը կնշանակվի ՀՀ քաղաքամայր Երևանի քաղաքապետ», և սա անում է այն պարզ պատճառով, որպեսզի քարտ բլանշ ունենա քաղաքապետի ապագա ընտրություններում, «հեշտ անցնի»:
Կկատարվի՞ նման բան մեզանում: ԱԺ նախագահի պոստում Հովիկ Աբրահամյանի գոյությունը, այս երկրում որևէ հարցում տարրական տրամաբանության չգոյությունը, իշխանությունների տված խոստումների և առկա իրականության միջև եղած անջրպետը շատերին հիմք է տալիս կարծելու. իսկ ինչո՞ւ` ոչ, եթե արդեն ինն ամիս Սերժ Սարգսյանը մատը մատին չի խփում` իր խոստացած «գիծը խախտողներին» իրենց տեղը ցույց տալու առումով:
Մենք էլ մեր հերթին հիշեցնենք «նոր հանգամանքներ» առ այն, որ տևական ժամանակ Ս. Սարգսյանը չէր կողմնորոշվում նույնիսկ ՀՀԿ խմբակցության ղեկավարի հարցում, և ինչ-որ տարօրինակ հիբրիդացիայով (ուզում էր Շարմազանովին, առաջարկեց Գրիգորիչին), դրան գումարած` պարոն Սուրեն Խաչատրյանի («մե խատ էլ նապաստակ»` տարվա համայն տիեզերիո մարզպետ տիտղոսով) բալաստը, որի մասին ՀՀ վերահսկիչ պալատի ուսումնասիրությունների առումով և հասկանալի պատճառով «ափիբերան ենք», սակայն մատղաշ երեխաներ և «այլք» ծեծելու անհետևանք «ծառայողական քննությունը» դեռ հասարակության կոկորդին է:
Եվ համայն տիեզերիո Գագիկ Բեգլարյանի նշանակումը քաղաքապետի պաշտոնում (չնայած բացարձակ անհնար ենք համարում նման «ակցիան») պարզապես խարակիրի կլինի Սերժ Սարգսյանի համար, որովհետև նման «տիեզերիոներով» երկիր չեն ղեկավարում։
Չէ, մի անելիք կարծես կմնա դեռ. փետրվարի 12-ին կամ 32-ին (այդ ամենից հետո ի՞նչ նշանակություն ունի` ե՛րբ) այս իշխանությունները կարող են կատարել իրենց երրորդ «պոլյոտը նա լունու». Գագիկ Ծառուկյանին` տարվա համայն տիեզերիո քաղաքական գործչին, նշանակել վարչապետ....
Չլինի՞ իսկապես կարոտելու ենք Քոչարյանին:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 3300

Մեկնաբանություններ